Ադրբեջանական կողմում 17 հայ ռազմագերի կա

6
Զինվոր

Հաստատված տվյալների համաձայն` ադրբեջանական կողմում կա գերեվարված 17  հայ զինվորական: Այս մասին հոկտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված իրավական գործընթացներին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նրա խոսքով` եւս երկու զինվորականի եւ քաղաքացիական անձի հետ կապված տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը եւ կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել: Որոշ դիմումներ արդեն բավարարվել են, մյուսները քննարկման փուլում են: