Ուշադրություն․ Ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կատարվում են զանգեր

5
ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների»: