Ադրբեջանական գերույթունից վերադարձած 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

89

Նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6-ին մեղադրանք է առաջադրվել։

Տեղեկությունը «Փաստինֆո» գործակալության գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ–ից հաստատել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարվել են 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք են վերադարձել 26-ը, իսկ 6–ը դեռ գերության մեջ են։

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված քրեական գործի քննության շրջանակներում, գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ -ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը սպաներ են։