Ադրբեջանական գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
«Զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,–հայտնեցին ՔԿ-ից:
Նշենք, որ նրանք գերեվարվել էին Խծաբերդում և նոյեմբերի 16-ին Ջերմուկի ուղղությունից:














