Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին քարերով հարվածել են իրանցի վարորդի մեքենային

149

Օգոստոսի 10-ին Կապան- Գորիս ավտոճանապարհին  ադրբեջանցիները քարով հարվածել էին իրանցու ավտոմեքենային: Այս մասին Զանգեզուր TV-ին  հայտնել են վարորդի ընկերը՝ Թավրիզի ադրբեջանցի Համիդը և ավտոմայրուղում գտնվող միակ տնակի բնակիչը։

Ադրբեջանցիների թիրախը իրանցի վարորդի հենց սննդի պահոցն էր:

Ավտոմայրուղում գտնվող միակ տնակի բնակիչը` Արաքսյան մտածում է` գուցե հենց գրազով են խփել:

Տուժած վարորդը վախեցած մոտեցել է տիկին Արաքսյային եւ պատմել իրողությունը: