Աբխազիայից մի խումբ հայեր մեկնում են Արցախի ռազմաճակատ

13
Աբխազիայի հայեր

«Kostnews» տելեգրամի ալիքը լուսանկարներ է հրապարակել և կից տեղեկացրել, որ Աբխազիայից էթնիկ հայերը մեկնում են Արցախ:

«Ախրա Ավիձբան («Աբխազ») հայտնում է, որ Աբխազիայից մի խումբ էթնիկ հայեր մեկնում են Արցախի ռազմաճակատ»,-նշված է լուսանկարներին կից:

Նշենք, որ, չնայած համավարակին ու դրանով պայմանավորված սահմանափակումներին, աշխարհի տարբեր երկրներից հայ ազգի ներկայացուցիչները ցանկություն են հայտնում գալու Արցախ և պայքարելու ադրբեջանաթուրքական ու ահաբեկչական խմբավորումների ագրեսիայի դեմ: