ԱԱԾ տնօրենը չի վստահում իր իսկ ղեկավարած ծառայությանը․ նա գրանցվել է «Signal»-ում

51

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օրերս գրանցվել է «Signal» մեսենջերում։ «Signal»-ը, ասում են, հատուկ ծառայությունները չեն գաղտնալսում։ Փաստորեն, ԱԱԾ տնօրենը, ում ղեկավարած հիմնարկը գաղտնալսում է ում ուզում է, չի վստահում ինքն իր ծառայությանը կամ իրենց իշխանությանը, թերևս դրա համար է գրանցվել «Signal»-ում։ Տեղեկացնում է Hraparak.am-ը։

Ի դեպ, սա հիանալի գովազդ է տվյալ մեսենջերի համար, քանզի եթե անգամ ԱԱԾ տնօրենն է իր գաղտնի խոսակցությունները վստահում «Signal»-ին, ապա այն իսկապես ապահով է։