ԱԱԾ աշխատողները վարորդներին հորդորում են Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ-անոց հատվածը անցնելիս արագ քշել

85

Գորիս-Կապան ավտոճանապարհը հսկող ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բոլոր վարորդներին տրամադրում են այսպիսի հեռախոսահամարներ, հորդորում են թշանամու նշանառության տակ գտնվող 4 կմ-անոց հատվածը անցնելիս արագ քշել և ընդհանրապես չկանգնել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարել այս հեռախոսահամարներով։