ԱԱԾ հաղորդագրության մեջ չի հիշատակվում, որ գործակալական ցանցը հավաքագագրող «օտարերկրյա պետությունը» հենց ադրբեջանն է. փաստաբան

109

ԱԱԾ հաղորդագրությունում որևէ կերպ չի հիշատակվում, որ գործակալական ցանցը հավաքագագրող երևակայական ու պայմանական «օտարերկրյա պետությունը» հենց ադրբեջանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Կարդացի ու լսեցի ԱԱԾ ռելիզը լրտեսական ցանցի հայտնաբերման վերաբերյալ: Ռելիզում որևէ կերպ չի հիշատակվում, որ գործակալական ցանցը հավաքագագրող երևակայական ու պայմանական «օտարերկրյա պետությունը» հենց ադրբեջանն է:

Ի՞նչ է, վախենում եք տրամաբանական հակասություն կառաջանա ինտենսիվորեն բացվող խաղաղության դարաշրջանի ու ձեր սիրելիների թշնամական գործողությունների միջև»,- գրել է Հարությունյանը։