Քրդական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Եփրատ գետի վրա կառուցված Աթաթուրքի ամբարտակը։ Տեղեկություններ են շրջանառում, որ ամբարտակը փլուզման եզրին է, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբի աղետի։
Նշենք, որ սա աշխարհի մեծ ամբարտակներից մեկն է, բարձրությունը 169 մետր է, երկարությունը՝ 1820 մետր։ Պատվարի շինարարությունը սկսվել է 1983 թվականին, իսկ 1990 թվականին այն սկսել է գործել։
Ամբարտակի տակ գտնվում է հին հայկական Շամշատ քաղաքը։ 2018 թվականին, երբ հիդրոէլեկտրակայանը ցամաքեցվեց, գիտնականները հայտնաբերեցին որսի տեսարաններ պատկերող ամենահին ժայռապատկերները։