Ալիևի խոսնակը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ «խաղաղության համաձայնագրի շուրջ» 

68
Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպումը։

Ըստ Հաջիևի՝ պաշտոնական Բաքուն պատրաստ է «բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ»: