Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Գարահեյբատ օդակայանում կործանվել է երկրի սահմապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։
Այս մասին հաղորդում են Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից և դատախազությունից։
Ըստ հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ, անձնակազմի շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Տեղի է ունենում համատեղ քննություն։