Ստամբուլում նախատեսվում է Ալիև-էրդողան հանդիպումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հաղորդում է Interfax.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչիին:
«Մեր նախագահները այս տարվա ընթացքում երրորդ անգամ կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 26-ին Ղարաբաղում, իսկ չորրորդ անգամ ՝ նոյեմբերի 12 – ին Ստամբուլում։ Սպասում ենք»,- տեղեկացրել է դեսպանը։