Իրանում Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ևս մեկ իսրայելական Harop ԱԹՍ է ընկել

16
ԱԹՍ

Իրանի Թավրիզ շրջանում ևս մեկ ադրբեջանական զինված ուժերին պատկանող իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքի մնացորդներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Վոեննիյ Օբոզրևատել» տելեգրամյան ալիքը։

Հոկտեմբերի 13-ին Իրանում ևս մեկ մահապարտ անօդաչու թռչող սարք էր ընկել. այն, ըստ ԶԼՄ-ների՝ խոցվել էր հոկտեմբերի 13-ին Իրանի հետ սահմանին այդ երկրի ՀՕՊ ուժերի կողմից։