The Wall Street Journal-ը տեղեկացնում է, որ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվելու են:
«Քաղաքական որոշման հարցով անդամ-պետություններում լուրջ խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Մոգերինին: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը լրանում է 2016 թվականի հունվարին: