5.8 տոկոս գնաճով ենք դիմավորում 2014-ը

22

5.8 տոկոս գնաճով մուտք եբք գործում 2014թ.: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 105.8 տոկոս:

 Այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում  արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.1 տոկոսով:

Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մի շարք ապրանքների գները թանկացել են: Մասնավորապես, մրգի ու բանջարեղենի գները թանկացել են 4.3-24.2 տոկոսով, ձկնամթերքի գինը՝ 2.1 տոկոսով, կաթնամթերքի գները՝ 0.1 տոկոսով, իսկ հրուշակեղենինը՝ 0.2 տոկոսով: Դեկտեմբերին մսամթերքի շուկայում գնանկում է արձանագրվել: Մասնավորապես, տավարի և խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 1.2 և 1.1 տոկոսով: Միաժամանակ գրանցվել է թռչնամսի` 0.3 տոկոս, հավի բդի` 0.4 տոկոս, եփած և կիսաապխտած երշիկների` 0.5 տոկոս, խոզապուխտի` 0.5 տոկոս, ապխտած բարձր տեսակի երշիկի` 0.6 տոկոս, բաստուրմայի` 0.9 տոկոս, պելմենիի` 1.8 տոկոս, ոչխարի մսի` 2.4 տոկոս գնաճ:

 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};