Ի նշան համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի դիմաց բարձրացվել է Հայաստանի դրոշը:
Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի ղեկավարները միացել են տեղի հայ համայնքին և կոչ արել վերջ դնել Արցախում տեղի ունեցող բռնություններին, որոնք բազմաթիվ խաղաղ բնակիչների և զինվորականների մահվան պատճառ են դարձել: Your Central Valley պարբերականի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած արյունահեղությունը մեծ վիշտ է պատճառել ողջ աշխարհի հայերին:
«Անկախ նրանից՝ մենք այստեղ ենք, թե Հայաստանում, մենք կապված ենք միմյանց հետ: Կապված ենք այստեղ ապրող մարդկանց միջոցով: Դրոշը բարձրացնելով՝ մենք ցույց ենք տալիս մեր համերաշխությունը հայ ժողովրդի հետ, մենք ճանաչում ենք այն վայրագությունները, որոնց միջոցով հայերն անցել են անցյալում և հիմա էլ անցնում են», – ասել է Ֆրեզնոյի ընտրված քաղաքապետ Ջերի Դայերը:














