Կարմիր Խաչը Բաքվում դեռևս չի այցելել նոյեմբերի 16-ին գերեվարված 31 հայ զինծառայողներին

31

31 հայ զինծառայող շուրջ երկու շաբաթ է գտնվում է գերության մեջ, սակայն Բաքվում Կարմիր Խաչը նրանց չի տեսակցել:

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետեւանքով գերեվարված հայ զինծառայողները մնացել են առանց միջազգային հսկողության ու պաշտպանության։ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում տեղի չի ունեցել։