30 տարվա պահած հողը մեկի պատճառով, որը Ղարաբաղի համար մի բան արած չկա, կորցրինք․ Պատերազմում վիրավորված սպա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11

30 տարվա պահած հողը մեկի պատճառով, որը Ղարաբաղի համար մի բան արած չկա, կորցրեցինք։ Այս մասին ասել է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած  սպա Արթուր Բեգլարյանը։

«Մարդիկ էդ հողերը ազատագրել են, պահել են, հիմա սա տալիս է առանց հարցնելու։ Զինվորը կռվել է, սպան կռվել է, կամավորը կռվել է, ես խոսացել եմ ամեն օր ընկերներիս հետ, ինձ ասել են՝ հեսա Շուշին վերցնում ենք։ Դավաճանություն է եղել, երեսուն տարի պահել ենք, ծախողները դուք եք»,- նշել է նա:

Բեգլարյանի խոսքով՝ Շուշիում, Քարին տակում և Ստեփանակերտում տուն ունեն, նա պատրաստ է նվիրել է այդ տունը նրան, ով կգնա այնտեղ կապրի։ Ինքը չի պատրաստվում այնտեղ ապրել, քանի որ իր համար անվտանգ չէ թուրքի հետ ապրելը։