2021-ին Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի․ ցուցանիշը 2019-ի համեմատ 89․5 տոկոսով նվազել է

64
Արցախ

2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախի Հանրապետություն է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի:

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ, համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ցուցանիշն աճել է 45,6 տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 89.5 տոկոսով: