2020-ին աշխատանքից ազատվել է ոստիկանության 45 աշխատակից

16

2020 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 819 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 290 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 159,

– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 74,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,

– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 5,

– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 45:

Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 25 ծառայողի նկատմամբ (13-ին հայտարարվել է «Նկատողություն», 8-ին՝ «Խիստ նկատողություն», 4-ն ազատվել են զբաղեցրած պաշտոնից), ինչպես նաև 1 քաղաքացիական աշխատանք կատարող ու 1 տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նկատմամբ (հայտարարվել է «Նկատողություն»): «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի ենթարկված քաղաքացիական հատուկ ծառայության 1 ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննությունների 32 նյութ: Դրանցից

– 8-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ ոչ արդարացնող, 7-ը՝ արդարացնող հիմքերով),

– 24-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից

– 10-ը նախաքննության փուլում են,

– 1-ը միացվել է նախկինում հարուցված քրեական գործին,

– 10-ը կարճվել են արդարացնող հիմքերով,

– 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։

2020 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 47 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 36 նյութ:

Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 42 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 14 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 27 ծառայող ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Միաժամանակ որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։