ԱԺ 20 պատգամավոր միլիոնատեր է

21

«Մանդատ» ՀԿ-ն ներկայացրել է զեկույց, որում ներառված է 5-րդ գումարման ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորությունները: Առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը և Գրիգորի Մարգարյանը: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Ընդհանուր առմամաբ 20 պատգամավոր միլիոնատեր են:

Օգտագործելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատգամավորների ներկայացրած հայտարարագրերի տվյալները, պարզ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ-ի ամենահարուստ խմբակցությունն է. ԲՀԿ–ական 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումար:

Երկրորդ տեղում «Հանրապետական» խմբակցությունն է, որի հայտարարագրված դրամական միջոցներն են. 70 պատգամավորը միասին՝ 35.7 միլիոն դոլարին համարժեք գումար:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը երրորդն է. 5 հոգանոց խմբակցությունը հայտարարագրել է 537.677 դոլարին համարժեք գումար:

«Օրինաց Երկիր» խմբակցությունը 4-րդ տեղն է զբաղեցնում. խմբակցության 6 պատգամավորները հայտարարագրել են 234.565 դոլարին համարժեք գումար: ՕԵԿ–ին հաջորդող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 7 պատգամավորները միասին հայտարարագրել են 169.275 հազար դոլարին համարժեք գումար:

«Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն ամենահամեստն են. ընդհանուր առմամբ` 118.800 դոլարին համարժեք գումար:

Առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը և Գրիգորի Մարգարյանը: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Ընդհանուր առմամաբ 20 պատգամավոր միլիոնատեր են:

Դրամական միջոց չի հայտարարագրել 21 պատգամավոր. նրանցից 12-ը ՀՀԿ խմբակցության անդամ է, 4-ը ՝ ԲՀԿ, 3-ը՝ «Ժառանգություն», 2-ը՝ ՀԱԿ:

 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};