15 հայ ուխտագնացներ կարողացել են այցելել Դադիվանք

17
Դադիվանք

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Կիրակի 15 հայ ուխտագնացներ կարողացել են այցելել Դադիվանք քրիստոնեական վանական համալիր:

Ձեռք բերված համաձայնությունների արդյունքում Ադրբեջանի զինծառայողները առանց խոչընդոտելու ուխտագնացներին թույլ են տվել համալիրի տարածք մտնել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը տեղակայված է ճարտարապետական համալիրի անմիջական մերձավորությամբ: