10-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

32
վրաերթ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 10 տարեկան աղջիկ հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը: