Ֆրանսիան կընդունի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը. Օլանդ

9

Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց Ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրենքը: Հաղորդում է Газета.ru-ն:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը:

«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը:
 

Օլանդն այս հայտարարությունը հնչեցրել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: