Օլանդն առաջարկում է Հայաստանի համար գտնել ԵՄ-ին ասոցացվելու հարմար մոդել

9

Azatutyun.am. Մենք պետք է գտնենք Հայաստանի Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին այսօր հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով առաջին անգամ պետական այցով ժամանել է Հայաստան:

Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունների մասին՝ Ֆրանսուա Օլանդը չշրջանցեց Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների և Մաքսային միությանն անդամակցելու հարցը:

«Մենք չենք ստիպում Հայաստանին, որպեսզի նա ընտրություն կատարի, որը հակասում է Հայաստանի շահերին, այդ մասին ես խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ»,- ասաց Ֆրանսուա Օլանդը՝ շեշտելով, որ Հայաստանի համար պետք է գտնել Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Մաքսային միությանն անդամակցելուն»: – «Ես կարծում եմ կարելի է գտնել խելացի մոդել»,-ասաց Ֆրանսուա Օլանդը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};