Քո Ցեղածառի Արմատի դեմ կատարվող ամեն մի ոճիր ընդունում ես որպես ոճիր քո Ցեղածառի դեմ, ուստի և՝ քո Ազգի դեմ. Արորդիների Ուխտ

17

 «Ազատ Ձայն» լրատվականը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել հատվածներ Սլակ Կակոսյանի «Արորդիների ուխտ» աշխատությունից: Այսօրվա թեման ազգասիրությունն է: 

1.         Ո՛վ, Արորդի՜ – դու չես կարող Ազգ ընտրել՝ դու ինքդ քո Ազգի ծնունդն ես: ԵՎ ինչպիսին էլ լինի քո Ազգը, այնուամենայնիվ, դու քո բնական որակներով նույնանում ես նրան:

2.         Ազգասիրությունը սիրո զգացմունք է – դա քո ազգային ամբողջության զգացողությունն է, որպես քո ժառանգական հիմք:

3.         Ազգասեր լինել – ասել է՝ զգում ես քեզ ոչ թե որպես պարզ անհատ, այլ՝ որպես ազգային անհատ՝ քո Ազգի բնական ու անբաժանելի մասնիկ:

4.         Ազգասեր լինել – ասել է՝ ինքնահարգ ես դու որպես ազգային անհատ:

5.         Ազգասեր լինել – ասել է՝ զգում ես քո և քո Ազգի նույնությունը՝ դու քո Ազգն ես, քո Ազգը դու ես. Ազգիդ զորությունը քո զորությունն է, քո զորությունը՝ Ազգիդ զորությունը:

6.         Ազգասեր լինել – ասել է՝ զգում ես քո շարունակելիությունը Ազգիդ մեջ և Ազգիդ միջոցով:

7.         Ազգասեր լինել – ասել է՝ քո մեջ զգում ես քո Ազգի արյունը, ազգային բնավորությունը, մտածելակերպը:

8.         Ազգասեր լինել – ասել է՝ պաշտում ես Ազգիդ որակական արժեքները՝ բարոյական, հոգևոր… ասել է՝ նպաստում ես քո Ազգի Ոգու հսկայացումին:

9.         Ազգասեր լինել – ասել է՝ ապրում ես ցեղորեն. ասել է՝ պատասխանատվություն ես զգում Ազգիդ համար Ցեղիդ առաջ. ասել է՝ գիտակցում ես քո Ազգի դերն ու նշանակությունը Ցեղիդ ամբողջության մեջ և նպաստում ես Ազգիդ զորացմանը:

10.         Միայն Ցեղակրոնը կարող է ազգասեր լինել:

11.         Ազգասեր լինել – ասել է՝ հավատում ես, որ ցեղաճանաչ Ազգը ապրում է ինքնահաստատման զորաշարժով, իսկ անցեղաճանաչ Ազգը՝ գոյապահպանման ջղաձգությամբ. որ ցեղաճանաչ Ազգը ապրում է Ցեղի համար, իսկ անցեղաճանաչ Ազգը՝ միայն իր համար. որ ցեղաճանաչ Ազգը ապրում է կյանքով, իսկ անցեղաճանաչ Ազգը՝ մահով. որ անցեղաճանաչ Ազգը անզոր է ու նվաստ, իսկ ցեղաճանաչ Ազգը՝ զորավոր է ու հպարտ, և նրա սակավաթվությունն, անգամ, դառնում է երկրորդական:

12.         Ազգասեր լինել – ասել է՝ սրբությամբ պահպանում ես Ազգիդ արյան անարատությունը: Ազգի արյան անարատության նկատմամբ նախանձախնդիր չլինել, կնշանակե՝ տկարացնել ազգային որակները: Առավել նախանձախնդիր պետք է լինել Ցեղի արյան անարատության համար՝ Արի արյանը չպետք է խառնվի Չարի արյուն:

13.         Ազգասեր լինել – ասել է՝ զգում ես քո Ազգը որպես Արի Ցեղածառի բնական մի ճյուղ. ասել է՝ զգում ես, որ քո Ազգը կարող է զորանալ միայն իր Ցեղածառի բնի վրա, իր Արմատից սնվելով:

14.         Ազգասեր լինել – ասել է՝ քո Ցեղածառի Արմատի դեմ կատարվող ամեն մի ոճիր ընդունում ես որպես ոճիր քո Ցեղածառի դեմ, ուստի և՝ քո Ազգի դեմ:

15.         Ազգասեր լինել – ասել է՝ պահպանում և զորացնում ես քո Ցեղածառի Արմատը, որ Արարատում է`  դա Արի Հայն է:

16.         Ազգասեր պիտի լինեն բոլոր Արի Ազգերը, իսկ Արի Հայը՝ ավելի, քան բոլորը – ազգապաշտ պիտի լինի Հայը. քանզի բոլոր Արի Ազգերը Ցեղի առաջ են պատասխանատու, իսկ Հայը՝ Ցեղի համար Արայի առաջ:

17.         Թե մի Արի Ազգ չապրի ցեղորեն՝ ինքը կտկարանա. իսկ եթե Արի Հայը չապրի ցեղորեն՝ Ցեղը կտկարանա, քանզի Արի Հայը ինքը Ցեղն է, Արի Ազգերի ծնողն է, Արմատն է Ցեղի:

18.         Ամեն մի Ազգ կորցնելով ցեղայինը՝ կարող է վերականգնել այն, սնվելով իր Արմատից: Իսկ եթե ինքը՝ Արի Հայը կորցնի ցեղայինը՝ կտկարանա հենց ինքը՝ Արմատը: Էլ ինչպե՞ս սնվեն Արի Ազգերը, ինչի՞ց: ԵՎ երկրի արարող Ցեղը կկործանվի: