Մ.թ.ա. 1500թ. Փավստոսի սկավառակի նշանագրերը հայերեն են. Բացառիկ բացահայտում

25

«Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, և հայ գիտնականները անկյունաչափ հայտնագործելով՝  կարողացան երկրի ու արևի անկյունը չափել: Մ. թ. ա. 1500 թվականին նրանց հաջողվել է բևեռային աստղը գտնել:Արմանա աշխարհի գիտնականները կարող են կարդալ սկավառակը»,- անկախ հետազոտող, հայագետ, շումերագետ Արման Ռևազյանը հենց այս տողերն է կարողացել ընթերցել մ.թ.ա. 1500 թ. պատկանող Կրետոս կղզում հարյուր տարի առաջ հայտնաբերված սկավառակից:

Սկավառակը հայտնաբերվել է Փավստոս  հնագույն քաղաքից՝ Կրետոս կղզուց, որ գտնվում է հարավային ափի կենտրոնական մասում: Հնագույն բնակավայրերը, որ պեղված են այստեղ, պատկանում են IV հազարամյակին: Փավստոսյան ապարանքը պատկանում է Մինոյան մշակույթին և ավերվել է երկրաշարժի հետևանքով մ.թ.ա XV դարում: 1908 թվականին, ապարանքի սենյակներից մեկի պեղման ժամանակ, ընդհատակյա թաքստոցում իտալիացի հնագետ Լուիջի Պեռնյեն (Luigi Pernier) գտավ մի տարօրինակ կավե սկավառակ, մոտ  15 սմ տրամագծով և 1 սմ-ից մի փոքր ավելի  հաստությամբ: Կասկած չկար` գտնվել է մի շատ յուրօրինակ բան: Ռևազյանը նշում է, որ սկավառակի նշանագրերը շատերն են փորձել ընթերցել ֆրանսացիաները, հույերը, ռուսները և այլն, սակայն չեն կարողացել, ինչին խանգարել է հայերենի իմացությունը: Եվ այսօր հայազգի մասնագետը կարողացել է ընթերցել: Ռևազյանը նշեց, որ  Փավստոսյան սկավառակը, գիտությանը հայտնի ամենահին տպագիր տեքստն է,  և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն այս տեքստի ճիշտ վերծանումից հետո: 

Հայագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ նշանագրերը հայերեն են ընթերցվում, պատճառը հազարամյակներ առաջ հայ քրմերի տեղաշարժերն են դեպի Եգիպտոս և Կրետոս կղզի: Սկավառակի նշանագրերից Մեծ շերեփը կանթեղն է, իսկ խեցին Մեծ արջն է խորհրդանշում,  ինչն էլ հենց ցույց է տալիս, որ բևեռային աստղը փոխվել է: Բանախոսը նշեց, որ ամեն 2000 տարին մեկ Բևեռային աստղը փոխվում է:  

«Մեզ պետք է ապացուցել, որ սա հայերեն է: Սա ինքնանպատակ չի եղել, գնալ գտնել և ասել, թե սա հայերեն է»,- ասաց նա:

Ռևազյանը վստահ է, որ այդ գրերը հայերեն են, և համոզված է, որ կապացուցի դա, ինչը միանշանակ հեղափոխություն կլինի ամբողջ լեզվաբանության մեջ: «Դա ցույց կտա, որ հայերը եղել են քրմական դաս և Կրետոսում ամենուրեք ապրել են»,- ասաց շումերագետը: