«Ցեղասպանության որբերը» Telly-ի մրցանակին է արժանացել (Տեսանյութ)

19

«Ցեղասպանության որբերը» փաստագրական ֆիլմը ԱրծաթեTelly միջազգային կինոմրցանակաբաշխության Telly–ի բարձրագույն մրցանակին է արժանացել: Ֆիլմը արտադրողները հայտնի են Armenoid անունով` Փաուլ Անդոնյանը, Բեդո Դեր-Բեդրոսսյանը և Բարեդ Մարոնյանը, ովքեր Էմիի մրցանակ են ստացել: Այս ֆիլմը ներկայացվել է Էմմի մրցանակաբաշխությանը: Ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանը Asbarez.com կայքի հետ զրույցում ասել է, որ ֆիլմը ներկայացված է նաև New York City Filmmaker’s Festival փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 27–28–ը։ «Ցեղասպանության որբերը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմն իր մեջ ներառում է Միսակ Քելեչյանի հետ հարցազրույցը, որի ուսումնասիրություններն էլ հենց գաղտնազերծում են Բեյրութի մոտ գտնվող Անթուրա որբանոցի գաղտնիքները, որտեղ 1000 հայ որբեր թրքացվել են։ Ֆիլմում ներկայացված են նաև որբերի հիշողությունները։ 18 րոպե տևեղությանմբ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 24–ին՝ ԱՄՆ–ում։ Շուտով հանրության դատին կհանձնվի նաև ֆիլմի լիամետրաժ (1ժամ տևողությամբ) տարբերակը։