Րաֆֆիի ուշացած ներողությունն անարժեք է…

5

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական տագնապի։ Հովհաննիսյանը նաև արտագաղթի հետ կապված վտանգների մասին խոսեց, մի շարք նոր բառեր ծնեցրեց՝ <<նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ անընտիր է>>, և բոլորը մեղավոր են դրա մեջ, նույնիսկ՝ Ժառանգությունը։ 

Բայց Հովհաննիսյանի ելույթը կրկին չէր զիջում իր հուզականությամբ: Ժառանգության առաջնորդը հայտարարեց, որ <<Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում>>: Ուշացած խոսքեր, որոնք այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում, քանզի ոչ ոքի հիասթափությունն այլևս չի վերականգնվի, ոչ մի կոտրված սիրտ չի ապաքինվի և ցանկացած կոտրված պայքար մեծ դժվարությամբ կվերածնվի: Իսկ Հովհաննիսյանը այդ ամենի մեջ մեղավոր է և ուշացած հուզական խոսքերով չի կարող փրկել իր չարած գործերը: Րաֆֆին հազարավոր մարդկանց օրեր շարունակ փողոցներ գցեց, իր ետևից քարշ տվեց, խոսեց, խոստացավ, հուզվեց, բայց ստեց և կարևոր պահին միայնակ թողեց: Իսկ պայքարողը չի կարող ներել նման դավաճանությունը՝ հատկապես կանացի մեղանչանքով հնչած ներողության տեսքով:

Եվ ստի գագաթնակետն այն է, որ իբր պայքարը, այսինքն իր պայքարը դեռ չի ավարտվել և նորից հավաքվելու կոչեր է անում: Ի սեր Աստծո, պրն Հովհաննիսյան ի՞նչ եք ուզում այս մարդկանցից, թողեք հանգիստ ապրեն, ինքնուրույն գտնեն պայքարի ձևը, մի խանգարեք մարդկանց, չէ՞ որ ձեր <<պայքարը>> միայն անձնական հողի վրա է, ինչը բազմիցս ապացուցեցիք:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};