Տիգրան Սարգսյանը հա՞յ է….

12

Տիգրան Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը պետական պատվերի շրջանակներում Տիգրանի գովքն էր: Բարի, միամիտ, պայքարող, ազգի ապագայի մասին մտածող, օր ու գիշեր աշխատող, անլուծելի խնդիրներ լուծող մեր վարչապետ Տիգրան Սարգսյանն էր այս հարցազրույցի հերոսը: Վարչապետի շուրջ ստեղծված խոսակցությունները արդեն մեկ տասնամյակից ավելի է շարունակվում են: Ի դեպ, խոսակցությունները և՛ անձնական բնույթի են, և՛ տեխնածին: Հիմա վերադառնանք գովքին: Սարգսյանը ԽՍՀՄ փլուզումից հետո վերաբերվող հարցին շատ նորմալ է վերաբերվում, և դա թողնում է հարցի շուրջ խոսողի ճաշակին, այսինքն՝ ով ուզում է թող թալան կոչի, ով ուզում է երկիրը վերականգնելու քայլ: Ինչպե՞ս կարող է վարչապետը թալանի մասին այդքան պրիմիտիվ և այդքան մակերեսային պատասխան տալ և լինել այդքան գոհ իր պատասխանից: Հաջորդ զավեշտը վարչապետի թունդ ընդդիմադիր լինելու մասին առասպելն էր: Պարոնա՛յք, տիկնա՛յք, ո՞վ է լսել Տիգրան Սարգսյան անունով ընդդիմադիրի մասին: Իմացողները թող արձագանքնեն, իսկ մենք մինչ օրս կարծում էինք, թե թունդ ընդդիմադիր այդպես էլ չենք ունեցել: 

Հարցազրույց-ձոնի մեջ շատ ակնառու են թոշակառուներին նվիրված պատասխանները: Տիգրան Սարգսյանը չի կարող հարկային դաշտը մեղմել, քանի որ մենք սկզբում 550.000 հետո հաջորդ պատասխանին 500.000 թոշակառու ունենք: Այդ 50.000 թոշակառուին, որ միանգամից մի կողմ նետեց, թողնենք մի կողմ, բայց որ օդում կրակող թիվ ասեց վարչապետը, ծիծաղելի է: Իսկ մեկնաբանությունը… մեջբերում եմ. «… մեր հասարակությունը ծերանում է,և թոշակառուների թիվը աշխատողների հետ համեմատած` այդ ցուցանիշը մեզ մոտ վատանում է՝ մեկ աշխատողին այսօր մեկ թոշակառու է…»․….պրն վարչապետ, իսկ ո՞վ է մեղավոր, որ մեր հասարակությունը ծերանում է: Հիմա կասեք բոլոր մեղքերն ինձ վրա եք գցում: Այո՛, որովհետև դուք ինքներդ եք ասում, որ մեկ տասնամյակից ավելի այս կրակի մեջ եք բովվում: Եվ այս ընթացքում պետք է հասկացած լինեիք, որ հայ ազգը ծերացող հատկանիշներ չի կրում իր մեջ, իսկ թոշակառուներ բոլոր երկրներում էլ կան, դուք պետք է ճիշտ հաշվեք, որ օդում 50-100.000-ի չափով ավել ու պակաս չանեք մարդկանց: 

Հետո Տիգրան Սարգսյանը խոսում է ինֆլյացիայի, լողացող փոխարժեքի մասին: Այ սա իր սիրած թեման է, երբ 10 տարի առաջ դեռ ԿԲ նախագահ էր, ամեն անգամ խոսելիս միայն լողացող փոխարժեքն էր առաջ քաշում, որն իրականացվում է հանուն թոշակառուների և անապահովների: Ի սեր Աստծո, պրն վարչապետ, ամոթ է, այսօր ՀՀ-ում միայնակ թոշակառուն 15.000 դրամ թոշակ է ստանում, իսկ անապահով ընտանիքները 20-30 հազար դրամ նպաստ ծայրահեղ դեպքում: Ի դեպ, այս գումարով մեկ ամիս միայն հաց չես կարող գնել, իսկ դուք ձեզ զոհաբերում եք ձեր լողացող փոխարժեքով, պարզեցինք, որ հանուն թոշակառուների չէր, հանուն ինչի՞ էր… Վարչապետը նաև ընդունում է, որ 39.000 դրամով հնարավոր չէ ապրել, բայց ինքը որպես վարչապետ ոչինչ չի կարող անել: Իսկ ո՞վ կարող է անել, պրն վարչապետ, դուք և ձեր կազմած կառավարությունն եք կարգավորում Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտները, ուրիշ էլ ո՞վ կա, որ զբաղվում է այդ հարցերով և պատասխանատու է:

Վարչապետն իր ողջ հարցազրույցի ընթացքում փորձեց իր կառավարությունը, իր ԿԲ նախագահ լինելը արդարացնել, նույնիսկ ուռճացել: Բացի այդ այնքքան է բարիացել, որ բանկային գաղտնիք է բացահայտում հայ ազգի համար, ի դեպ, շարքային բանկի աշխատակիցը բանկային մեկ լումայի գաղտնիք էլ չի բացահայտում: Իսկ մեր տնտեսագետ վարչապետը բացահայտում է, որ Հայաստանից ոսկիները դուրս են բերվել ու վաճառվել 1998 թվից առաջ: Ինչպիսի նորություն: Ոսկիներն այսօր էլ դուրս են գնում Հայաստանից և թանկ վաճառվում են: Բայց այն ժամանակ ուրիշ էր… իրենք ճիշտ հաշվարկել են ու ոսկին էժան գնով առել, թանկ վաճառել են և այդ գումարը լցրել են ոչ թե իրենց, այլ պետական բյուջեի զամբյուղը: Տեսնում եք՝ ինչ լավ մարդ է Սարգսյանը: Իսկ դուք ասում եք կոռուպցիա, օֆշորային գոտիներում գրանցում: Սարգսյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, նույնիսկ բարձր պաշտոնյաներ կան ձերբակալված, ու այդ մի երկուսով պայքարն ավարտվեց, բայց ներկա կոռուպցիոն ռիսկերը ոչինչ կլուծվեն: Օֆշորային սկանդալի մասին վարչապետը կրկին նույն կերպ պատասխանեց, որ յուրաքանչյուրի անունով կարող են բացվել հաշիվներ օֆշորային գոտիներում, բայց ինքը կապ չունի, դիմել է իրավապահներին թող լուծեն: Պրն Սարգսյանը հետաքրքիր է չի՞ հոգնել մարդկանց հիմարեցնելուց, ինչպես կարող է ինչ-որ մեկը իր անունով հաշիվ բացել հենց այնպես, որն է նպատակը, ինչ՞ու վարչապետը չի ժխտում մնացյալ գործողությունները, որ կապվում են այս սկանդալի հետ, քանզի նա գիտի, որ կարող է ամբողջ ՀՀ բյուջեն լցնել գրպանները և գնալ աշխարհի ցանկացած կետում հաշիվ բացել ու այդ փողերը մեջը գցել, ու ոչ ոք չի կարող ապացուցել, թե դա ՀՀ-ի փողերն են, քանզի իր իրավունքներն անսահմանափակ են: Իսկ Ձեզ հարցրել եք՝ ինչո՞ւ է Սարգսյանն այդքան անպատիժ և ինչպես ինքն է նշում՝ 10 տարի ԿԲ նախագահ է, հիմա էլ վարչապետ է, ու բոլորը սպասում են, որ իրեն պետք է գործից հանեն, բայց այդպես չի լինում: Իսկ դուք պատասխանի մեջ զգո՞ւմ եք, որ վարչապետը չի էլ զարմանում, որ շարունակում է ղեկավարել կառավարությունը: 

Ինչ վերաբերվում է «Հայրենակիցներ»․ ծրագրին, դրա մասին բազմիցս է խոսվել, որ ռուսաստանյան միգրացիոն ընկերությունը ՀՀ քաղաքացիներին ՌԴ քաղաքացիություն է շնորհում, որ վերջիններս տեղափոխվեն Ռուսաստան և մշտական բնակություն հաստատեն: Այս ծրագիրն առանց ՀՀ կառավարության չէր կարող գործել, բայց պարզվում է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ է այս ծրագրին: Պրն վարչապետ, եթե դեմ էիք, էլ ինչու թողեցիք այսքան տարի մեր քաղաքացիները ՌԴ քաղաքացի դառնան ու արտագաղթեն, ինչո՞ւ մինչ այդ չբարձրաձայնեցիք պետական մակարդակով, ռուսների վրա էլ մի լավ բարկանայիք, որ ռազմավարական գործընկերը հայաթափման մեծ գործընթաց է իրականացնում: Այստեղ հարց է առաջանում կամ Տիգրան Սարգսյանը նոր է իմացել, կամ չի հասկացել, կամ ռուս է, կամ էլ ոչ ռուս է, ոչ հայ է, ուղղակի վարչապետ է: Ի դեպ, Գյումիրիում և Վանաձորում ծրագիրը շարունակում է գործել և ոչ թե կվերաբացվի…

Դե, ինչպես նշեցինք այս հարցազրույցը հրաշապատում հեքիաթ էր վարչապետի մասին, և այդ հեքիաթի բարի հերոսը գիտակցում է ամեն վատ երևույթ մեր երկրում, պայքարում է, բայց այդպես էլ չի կարողանում իրագործել նպատակները: Վարչապետը գիտի, որ աշխատատեղերի խնդիր կա, բայց երևի նոր է իմացել, թե չէ այսքան տարվա ընթացքում հաստատ լուծած կլիներ, ու այդ ծերացող հասարակությունից երիտասարդ շերտը չէր արտագաղթի: 

Ի դեպ, վարչապետն այդպես էլ չպատասխանեց Համաշխարհային Բանկի հետ կապված հարցին, Հազարամյակի մարտահրավեր ծրագրի դադարեցումը քաղաքական անվանեց՝ չբացահայտելով իրողությունը, գազի գնի 30 տոկոսով սուբսիդավորումը ռուսական գրանտ, իսկ մինչ այդ 30 տոկոսը իբրև թե ՀՀ կառավարությունն էր սուբսիդավորում: Եվ մեկ հարց էլ, ինչո՞ւ է ՌԴ-ն և՛ թանկացնում գազի սակագինը, և՛ գրանտ տալիս, կամ ի՞նչ պայմանով է այդ գրանտային ծրագիրն իրականացվում: Միայն հայտնի է բոլորիս, որ յուրաքանչյուր գրանտային ծրագիր որոշակի նպատակի համար է տրվում, ո՞րն է այդ նպատակը, ի՞նչ նոր «օյին» են բերելու այս ժողովրդի գլխին: 

Այսքան հարցերի պատասխանները դժվար թե ստանանք, քանզի մինչ օր նույնիսկ չգիտենք, թե իրականում Տիգրան Սարգսյանն ով է, ինչ ծագում ունի, այս ամենն ասում եմ, քանզի հայ մարդը չէր կարող այսքան վատություն անել իր իսկ ժողովրդին: Մտածե՛ք մի փոքր….

var addthis_config = {“data_track_addressbar”: true};