Ազատությունը երբեք չի նվիրաբերվում, այն նվաճվում է. Տասնյոթ հարց և բազմաթիվ բացահայտումներ…

60

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում բազմաբովանդակ և բացահայտումներով լի հարցազրույց Արթուր Արմինի հետ:

Հարց. Գլոբալիզացիան կարծես  միտում ունի՝ ազգերի լուծարում և համաշխարհային միակենտրոն համակարգի հաստատում ստեղծել: Ի՞նչ կարելի է անել այս հոսանքից ազատվելու համար, և ի՞նչ վտանգներ է մեզ սպասվում առաջիկայում:

Գլոբալիզացիան նոր բան չէ: Նույնիսկ հնագույն հավատամքային դիցաբանությունն է ասում այդ մասին: Օրինակ՝ գլոբալիստ ԲԵԼԸ սպանվեց ՀԱՅԿԻ կողմից, որը հանդես է գալիս որպես իր տեսակի պահպանման իպոստաս: Բազմազանություն, որը կյանքն է, և համահարթեցում, որն ի վերջո մահն է: Այս երկու հակադրությունները տիեզերական բնության մեջ օրինաչափութուն են: Արարչությունը՝ բնությունը, տեսակների բազմազանությամբ մեծ սիմֆոնիա է, որտեղ ամենայն տեսակ իր ֆունկցիոնալ ու կարևոր ներդրումն է բերում գոյության մեծ համապատկերում: Ատոմի կառուցվածքից մինչև մարդկանին հասարակություն, մինչև  տիեզերական բնություն՝  կա տեսակների բազմազանությունը, որը արարման սկզբունքն է: Սակայն կա նաև մահը՝ համահարթեցումը, որը նույնպես բնական օրինաչափություն է: Այն անհրաժեշտ է վերածնման համար: Օրինակ՝ եթե դուք ունեք պարտեզ, ապա այնտեղ տարբեր ծաղիկները՝ իրենց գույներով ու բույրերով, ստեղծում են պարտեզի հավաքական գեղեցիկ գոյությունը, որն ունի իր ժամանակը մինչև ձմեռ՝ մինչև համահարթեցում-մահ, որպեսզի կրկին լինի վերածնունդը՝ կյանքը:

Մյուս կողմից, բոլոր ժամանակներում կայսերապետությունները եղել են մեկից ավելի, և իրար նկատմամբ հակամարտության մեջ: Սա նույնպես օրինաչափություն է: Եվ ուրեմն՝ ազգային հավաքական շահերից ելնելով, անհրաժեշտ է ճշգրիտ զգալ ու հասկանալ աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների ժամանակները, և լինել գրագետ ու համարձակ, նաև՝ չլինել ստրկամիտ ու պնակալեզ, թե՛ անհատական, թե՛ հավաքականության առումով:

Հարց. Պրն Արմին, ցավոք, սրտի մեր իշխանությունները, ինչպես նաև ընդդիմությունը ծառայողական է և լոկ կատարում է դրսի ուժերի պահանջները: Հնարավո՞ր է ձերբազատվել նրանցից:

Աշխարհն այսօր ունի կառավարման օլիգարխիկ բնույթ: “Կլոր Սեղան” 13 բանկային ընտանիք- կայսրությունների օլիգարխիկ խումբը, որը 2-րդ աշխարհամարտից հետո վերահաստատվեց 1948 թվականին, նպաստում և ստեղծում է նմանատիպ օլիգարխիկ նեղ խմբեր հատկապես երրորդ կարգի երկրներում, որոնց անօրինական կապիտալը՝ “պոչը”, գտնվում է իրենց բանկերում:

Հարց.  Պրն Արմին, ովքե՞ր են… այդ գաղտնի ընտանիքները: Հրեա սինոնիստնե՞րը, մասոնները…

Ոչ: Դրանք Եվրոպական արքայական վեց բանկային կենտրոններն են, որոնք ունեն «աթոռ», որից հետո կա նաև երբեմնի ֆաշիստական կուսակցության հիմնադրամ-աթոռը, ինչպես նաև ամերիկյան խումբը՝ Ռոկֆելերների գլխավորությամբ, ինչպես նաև հրեական կապիտալը: Այսօր այն ընդլայնված է՝ կան ավելացումներ… Ձերբազատվել հըմմ, այսօր այդ վերևում կա մեծ պառակտում՝ պատերազմ… Սիոնիստներն ու մասոնները կատարող հենարաններ են միայն, նրանք ոչինչ չեն որոշում:

Գանք Հայաստանին: Հայաստանի առումով, թե՛ ընդիմությունը, թե՛ իշխանությունները հասարակության հայելին են միասին և միաժամանակ: Հասարակության ընդհանրական բարոյահոգևոր ներքին ստանդարտները քողազերծված «բեմ են ելնում» և դառնում են ընդգծված տեսանելի՝ հանձինս այդ հասարակության ընդդիմության և իշխանությունների: Այսօր մենք ունենք այն՝ ինչ օրինաչափ է: Արտաքին ուժերին ծառայելու և անձնական շահի մասին՝ նույնպես ամեն բան պարզ է: Ազատ, ինքնուրույն միտք-գաղափարի բացակայությունը՝ ազատ հոգու բացակայությունից է: Մեծամասամբ հոգով ստրուկների հասարակությունը Դանկո կարող է ծնել միմիայն ռոմանտիկ գրականության մեջ, բայց ոչ երբեք իրական կյանքում: Նման հասարակություններում,  իրական կյանքում, ԴԱՆԿՈՆԵՐ, իհարկե, կա՛ն՝ որպես պարտադիր ու բնական բացառություններ, սակայն նմանները չունեն հասարակության լայն մասսաների հենարանը և դատապարտված են ի սկզբանե՝ կամ բանտերում են, կամ արտաքսված են, կամ էլ՝ հասարակության անտարբերության դեղին թավուտներում մեռնում են միայնության մեջ:   

Հարց. Կա՞ արդյոք  ժողովրդավարություն, և մի՞թե դա էլ գլոբալիզացիայի այլ անվանումը չէ: Իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում ժողովրդավարություն կոչվող երևույթը, հանուն որի այսքան տարի պայքարում են մեր իշխանավորները:

Տիեզերական բնությունը՝ հերիարխիա է: Հավասարությունը կամ ազատության հավասարությունը՝ արհեստական ու կաբինետային գաղափար է: Բնության մեջ կա տարատեսակ ունակության և հավասարակշռության աստիճանակարգը: Յուրաքանչյուրն ըստ իր աշխարհաճանաչողության և գիտակցության է հասկանում ժողովրդավարություն կոչված այդ հարաբերական հասկացությունը:

Հարց.  Այսօր Հայաստանում շատ է քննարկվում  Մաքսային Միություն, թե Եվրոպա, իհարկե, կողմերը տարբեր արձագանքներ և ենթադրություններ ունեն, ինչ կասեք այս մասին, դեպի ո՞ւր գնանք և ինչո՞ւ:

Ես և դուք չենք որոշում, թե ուր գնանք: Որոշողը՝ ՀՀ իշխանական օլիգախիկ էլիտան է, որտեղ կան կենտրոնական դերակատարում ունեցող անձիք: Իսկ ձեր հարցի պատասխանն այս է՝ վատն է այն «վեցնոցը», ով չի ձգտում ինքնուրույն դառնալ գոնե «տասնոց»: Իսկ եթե «վեցնոցը» ըստ իր էության վեցանոց է, ապա ի՞նչ տարբերություն, թե ո՞ւմ քարտերի կապուկում այն կլինի: 

 Հարց.  Սիոնիստների գաղտնի արձանագրության մեջ այսպիսի տողեր կան. «Արատավորբնազդներովօժտվածմարդկանցքանակըգերազանցումէբարիմարդկանցքանակին: Սա է պատճառը, որ նրանցկառավարմանմեջ  լավագույն  արդյունքիկարելիէհեշտությամբ հասնել՝ուժովուահաբեկմամբ, քանդատողություններով: Յուրաքանչյուրմարդձգտումէիշխանության, յուրաքանչյուրըկցանկանարդառնալդիկտատոր, եթեմիայնկարողանար, ևմիայն հազվագյուտմեկըչէրզոհիբոլորիբարօրությունը` հանունսեփականի»: Մի՞թե այսօր հենց այս կետի վրա չենք գտնվում մենք: Այսինքն՝ ստացվո՞ւմ է իրականացնել չարաբաստիկ գաղափարները:

Նախ ձեր նշած միտքը այդ… սիոնիստականը չէ և ոչ էլ գաղտնի է. այն ակնհայտ ճշմարտություն է: Այո՛, բնության մեջ չկա հավասարություն, և սա բնության օրինաչափությունն է: Սակայն բնության մեջ կա նաև մեկ ուրիշ օրինաչափություն՝  հավասարակշռություն կոչվածը:

Հարց.  Թերևսգաղտնիքչէ, որպետությանկործանմանհարցումմեծդերակատարություններունենկուսակցությունները, հասարակականկազմակերպությունները, օրենքիթերացումները, ծախվածիշխանությունները, դրամըևիշխելուանհագծարավը: ԱյսօրՀայաստանում հայը կորցրել է իր ազգայինհատկանիշները,վերածվելէամբոխի՝տեղի տալով իշխանությունների քաղաքականությանը: Ինչպե՞սկարելի է հայինվերադարձնել դեպի իր արմատները:

Հայ տեսակն իր արմատներին վերադարձնելու տեսաբանական տարբերակներ՝ այո՛, կան, բայց դրանք իրականացնելու լծակներ՝ ո՛չ, չկան: Այսօր ես դրանք չեմ տեսնում: Երբ լինի հայության ոչ թե ցանկության բարձրաձայնումը, այլ՝ հայության ի խորոց սրտի ՀԱՎԱՔԱԿԱՆ ԻՂՁԸ, որից կձևավորվի համազգային ընդհանրական տեսալականը, ապա անհնարինը կդառնա հնարավոր ծրագիր՝ իրականացման  հնարավոր լծակներով:

Հարց. Տնտեսության անկումը, բանկային համակարգում առկա մախինացիաները, հանքարդյունաբերության չարաշահումը և այլն, և այլն, ամբողջապես փլուզում են մեր պետության հիմքերը…

Իսկ ո՞ւր է իր իրավունքների համար պայքարող հասարակությունը՝ հարյուր հազարավորների երթը կամ գործադուլը: Եթե չկա, ապա այսպես էլ պետք է լինի: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ մի մտավորական ինձ ասաց հետևյալը՝ «Հայաստանում ամեն ինչ լավ է, Հայաստանը սարսափելի տեղ է միայն Ֆեյսբուքի ոռնոցներում: Իսկ արտագաղթի պատճառն այն է, որ հայն իր էությամբ գաղթական է»: Ահա տեսնո՞ւմ եք. երբ գորտը հարմարվել է իր ճահճին, ոչինչ չես կարող ասել:  

Հարց. Թերևս հիմա մեզ ամենից շատ ազատություն է հարկավոր, ինչի մասին անգամ ռեալ պատկերացում չունենք: Ի՞նչ է ազատությունը, արդյո՞ք ազատության հասնելն այդքան անիրագործելի երազանք է:

Նախ, ազատությունը՝ հոգու ներքին վիճակ է: Իսկ իրական կյանքում՝ ազատությունը երբեք չի նվիրաբերվում, այն նվաճվում է, եթե իհարկե, կա ձգտում: 

Հարց. Չե՞ք կարծում, որ մտավորականության «բացակա» լինելը ևս շատ հարցերում օգնում է դրսի ուժերին, քանզի մտավորականն իր մտքերով ու գաղափարներով կարողանում  է օգնել ազգին ամբոխի չվերածվելու հարցում, բայց այսօր նրանք չկան՝ կամ հարբեցող են, կամ հատուկ ծառայությունների գործակալ, կամ վաճառված կամ վախկոտ: Ո՞ւր կորան հայ ազգի մտվորականները:

Չկա այդպիսի բան: Եթե դուք խոսում եք անհատների մասին, ապա նրանք այսօր էլ կան, բայց բացառություններ են: Մտավորականներ կան, ազատ մտավորականություն չկա: Մտավորականությունը ենթախավ է, որը բոլոր ժամանակներում մեծամասամբ ծառայել է իշխող դասակարգին: Նույնն է եղել բոլոր կացութաձևերի ժամանակ, նույնն էր նաև խորհրդային ժամանակներում՝ նրանք մեծամասամբ և հիմնականում ծառայում էին կուսակցական վերնախավին ու հաստատված գաղափարաբանությանը: Միայն կապիտալիզմի սկզբնական էտապում է գոյանում անկախ մտավորականություն, որի «մտավոր արտադրությունը» վաճառվում է ազատ շուկայում, և մտավորականության մի հատված անկախ է և չունի պատվիրատու: Սակայն քանի որ համահայկական շուկան այնքան փոքր է, որ մտավորականը չի կարող իր մտավոր արտադրության հիմքով ապրվել, ապա չի կարող գոյանալ նաև ազատ մտավորականություն: Մտավորականությունը  հանապազօրեա իր հացի համար միշտ կախյալ է եղել պատվիրատուից: Սակայն, երբ մտավորականը ծախվելով սկսում է իր ազգային պատմությունը կեղծել՝ դրսի ուժերի հրահանգով կամ անդրօվկիանոսյան գրանտների շնորհիվ և մնում է անպատիժ, ապա դա արդեն պետության ու հասարակության վերջն է: Այսինքն՝ պետության մեջ չկա օրենքի կիրառում, իսկ հասարակության մեջ մեծամասամբ գոյություն չունեն բարոյահոգևոր ստանդարտներ: Եվ ուրեմն պետք է տարբերակել՝ անհատ մտավորականին, որը կարող է լինել ազատ մտածող, և մտավորականությանը՝ որպես հասարակական խավ:

Հարց. Վաճառվում է ամեն ինչ: Ո՞վ էր մեղավոր, որ Հայաստանում ամեն ինչ դարձավ վաճառքի ենթակա: Վերջն ո՞ւր է հասնելու:

Մեղավոր ենք մե՛նք, բոլո՛րս: Մեր ազգի հավաքական հոգին աղտոտված է: «Ամեն բան փողի վերածել» բանաձևն այսօր, մեր դեպքում՝ դարձել է հավաքական տիպական վարքագիծ: Ամեն բան ընթացավ բնականորեն: ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանում չէր կարող գոյություն ունենալ ազգային գաղափարական դպրանոց՝ ինստիտուտ, կամ ասենք համակարգված սպայական էլիտա, որը Սովետների փլուզումից հետո իրեն կզգար երկրի տեր ու իր վրա կվեցներ երկրի խնդիրները լուծելու խնդիրը որպես պարտականություն: 1990-ականներին Հայաստանում իշխանության գլուխ անցավ հասարակության երիտասարդ «պրոգրեսիվ» մտավորականությունը, որը դաստիարակված էր Բրեժնեևյան «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» լճացման տարիների «գցողի» հոգեբանությամբ, որը մի քիչ կարդացել էր արտասահմանյան ռոմանտիկ գրականություն, և որը, ի վերջո, չէր ճանաչում ինքն իրեն: Անշուշտ, կային բացառիկ հայրենասերներ ու ազնիվներ, սակայն ազնիվները զոհվեցին Արցախյան պատերազմի առաջին գծում, իսկ մնացյալը հոգով ճարպակալեց ու դարձավ իր ազգի գլխին պատուհաս: Վանեցիները հին ու լավ խոսք ունեն՝ «Մարդը նեղություից չի կոտրվում, այլ լենությունից է փջանում»:

Այո՛, եթե այսպես շարունակվի, ապա վերջը՝ կարող է լինել Հայաստան պետության վերջնական լուծարումը:

Հարց.  Հային այսօր իր երկրի մեջ արդեն ոչ թե բառացի են փորձում ստորացնել ու նսեմացնել, այլ ավելի սարսափելի միջոցների են դիմում, մխրճվում են ենթագիտակցության մեջ՝ ապականելով ու խեղաթյուրելով պատմությունն ու հոգևոր արժեքները: Մի՞գուցե սա էլ է ծրագրավորված և ինչ նպատակով:

Ֆինանսաքաղաքական աշխարհում յուրաքանչյուր ընթացք ծրագրավորվում է նախապես: Պատմությունը և հոգևոր արժեքները նույնպես քաղաքական մշակույթ են, և կարևոր լծակներ են, որոնց փլուզումով՝ այո՛, կարող ես ապագա սերունդ կորցնել, և ուրեմն՝ երկիր կորցնել: Սակայն, դրսի ուժերի «անտառի օրենքի» վարքագիծը մեր նկատմամբ բնական բան է: Բայց գերխնդիրն այն է, որ մեր երկրում չկա ՏԵՐԸ, երկրի՛ տերը: Ի վերջո, եթե գողը տանից չլինի՝ եզը երդիկից ո՞նց կգողացվի: Երբ իշխանական ու ֆինանսական էլիտան հիմնականում հոգուց ու գաղափարից զուրկ, տասներկումատնյա աղիքի գիտակցությամբ լումայափոխն է, ապա այսօր ունենք այն՝ ինչն օրինաչափ է:  

Հարց. Աշխարհը կառավարողներն իրենց բանկերի (Առևտրի համաշխարհային բանկ), կազմակերպությունների (ՄԱԿ, ՆԱՏՕ) միջոցով պետություններին կարողանում են իրենց ցանցը գցել, Հայաստանը միանշանակ այդ ցանցում է, բայց երկրի ներսից անպատճառ օգնողներ կան: Ինչպե՞ս փակել ցանցի բերանը:

Երբ աշխարհում ընթանում են մեծ փոփոխություններ և վերաձևավորումներ, ավելին՝ նոր աշխարհակարգի տարբերակների հաստատման համար գերհսկա ուժերի հակամարտություն, ապա Հայաստանը մեր տարածաշրջանում իր դիրքով՝ չի կարող մնալ “չեզոք վիճակում”: Սակայն նույնիսկ ամենափոքր խաղաքարտը կարող է ունենալ ի՛ր սեփական խաղը՝ գերպետությունների մեծ խաղում, իհարկե եթե կա երկրի ՏԵՐԸ: 

Հարց. Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան: Ակնհայտ է, որ նրանք  աշխարհը կառավարողների ձեռքին խամաճիկ են իրենց շրջապատի հետ միասին՝ Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան և նրանց հաջորդող պաշտոնավորները, հարց է առաջանում ո՞վ, ում  է ներքաշել այս խաղի մեջ և երբ է սկսվել «խաղը»:

Վերոնշյալ երեք անձերը վարել են բավականին տարբեր ներքին և արտաքին քաղաքականություն: Նրանցից յուրաքանչյուրն արել է այն՝ ինչին վարժել են դեռ պատանեկությունից:  Եվ, աշխարհաքաղաքական շահերը խաղ չեն, այլ անընդհատ պայքար, որը կյանքն է: Այդ կյանքի «խաղը» սկսվել է քաղաքակրթության հետ ու կավարտվի նրա հետ, և դրանից դուրս գալ հնարավոր չէ: Թողեք՝ իրավունքներ, դեմոկրատիա, արդար-անարդ լոզունգները: Աշխարհաքաղաքական դաշտում կա միայն մեկ օրինաչափություն՝ դա անտառի օրենքն է՝ կամ դու կե՛ր ես, կամ՝ ուտո՛ղ ես: Այդ պայքարում անհրաժեշտ է երկրում ունենալ սեփական ազգային գաղափարաբանություն, տնտեսական շահույթի հավասարակշռված բաշխում, և կառավարման ռացիոնալ ու արդյունավետ համակարգ: Իսկ որևէ երկրի կառավարման համակարգը և սահմանադրական օրենքը պետք է հստակ ունենա մեկ սկզբունք՝ անհատի և երկրի շահերը պետք է համադրվեն, այլապես մարդկային գործոնը ամենաանկայուն բանն է՝ 10 մարդուց 9-ը երկիրը կարող է ծախել, եթե գտնվեց որոշակի իրավիճակում: Օրինակ՝ սեփական կապիտալը երկրից դուրս հանելու թողտվությունն արդեն հասարակական հավաքական շահի դեմ է, և երկրի անվտանգության փլուզման նախադրյալն է: Հայաստանում վարչական բարձր պաշտոնն ու օլիգախությունը նույնացված է: Կամ ասենք Հայաստանում գործում է կապիտալի «գնչուական շրջանառությունը»: Օլիգարխի համար արագ շահույթ ստանալու կարճ ճանապարհը ոչ թե արտադրություն դնելն է, այլ ներկրելը:  Ապրանքների ներկրումը գերկենտրոնացված է մի քանի օլիգախ անձանց ձեռքում: Չկա պետական տնտեսական ստրատեգիա: Չկան աշխատատեղեր և Հայաստանը գոյացնում է սփյուռք, արտերկիր մեկնածները դրսում աշխատելով փող են ուղարկում իրենց հարազատներին՝ ապրուստի համար, առաջին պահանջարկի ապրանք գնելու և գոյատևելու համար: Այդ գումարները գնում են մեկ-երկու օլիգարխի գրպանը, քանի-որ այդ առաջին կարգի ապրանք ներկրողները իրենք են: Եվ ահա այդ արտագնա աշխատողների ու արտերկրում ապրողների ուղարկված գումարները դուրս են հոսում երկրից ու նստում է այդ օլիգարխների Եվրոպական բանկերի հաշվեհարներում: Փաստորեն, այդ գումարները մեկ լիարժեք պտույտ-շրջանառություն չեն կատարում: Ստացվում է, որ Հայաստանում ապրողները պատանդ են, իսկ նրանց որդիները արտերկրում՝ աշխատում են Հայաստանի մի քանի օլիգարխների գրպանի համար: Ահա և ձեզ կապիտալի «գնչուական շրջանառություն»: Եվ ամենակարևորը՝ հերի՛ք է ամեն բան դրսի ուժերի վրա բարդել. կազմակերպված ու համակարգված երկիր դառնալու դեմ՝ առաջին թշնամին մեր մեջ է: Արդեն ազգային  ջիղ դարձած «գցել ու թռնելու» էություն մեզ ԱՄՆ-ն, թե՞ սիոնիստններն ու մասոններն են սովորեցրել: Կամ Ռուսաստանը գալիս մեր պաշտոնյանին ասում է՝ զենքը, որ ինձանից գնում ես, մեջը թաքուն փայ մտի՞ր:              

Հարց. Աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են ընթանում, Ռուսաստանը նոր աշխարհակարգ է մշակում, կարո՞ղ ենք ասել, որ բրգաձև կառավարման վախճանը մոտեցել է, և հիմա մի նոր ձև է ի հայտ գալիս:

Ոչ: Ռուսաստանն ունի Ռոդշիլդյան կլանի հովանավորությունը՝  ի հեճուկս Ռոկֆելլերյան բանկային կայսրության, որը ամերիկյան կողմն է: Համաշխարհային այս վերին էլիտան այսօր  բաժանվել է երկու լագերների: Ունեն թե՛ միասնական շահեր, թե՛ փլուզման վտանգով պայամանավորված հակամարտություն: Այս երկուսը, իհարկե, միայն անուններ են, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է տասնյակ բանկային ցանցերի միավորումներ:  Այսօր աշխարհում գաղտնի տնտեսական մեծ պատերազմ է գնում, ահռելի տևտոնական շարժումներ՝ աշխարհի վերաձևավորման ու նոր համակարգի տարբերակների համար կատաղի պայքար: Ոմանք մտածում են ստեղծել թվացյալ բազմակենտրոն համակարգ, միակենտրոն համակարգի փոխարեն, որը չաշխատեց՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառը եղավ: Մյուս կողմից՝ ըստ հումքային գոտիների, ըստ մարդկային սպառողականության, ըստ տնտեսական գործոնների՝ քաղաքակրթության ապագան շարունակվելու է արևելքում (Ռուսաստանի արևելքը որպես հումքային ռեսուրս և արտադրող, իսկ Չինաստան-Հնդկաստանը, որպես հիմնական սպառող): Եվ ամերիկյան (հյուսիսայինևհարավային) աշխարհամասում Նաֆթածրագիրը՝ North American Free Trade Agreement, ընդլայնվելուէմինչև Հարավային Ամերիկա: Հումքազուրկ Եվրոպան մեռնում է, սակայն տեխնոլոգիաների և անսպառ ֆիննանսական կարողություններով օժտված Եվրոպական բանկային կայսրությունները չեն ուզում այն կորցնել: Եվ կա լուրջ ծրագիր: Կառուցվելու է հսկայական «Երկաթյա մետաքսի ճանապարհը»՝ բազմաշերտ, Եվրոպայի կենտրոնից մինչև Իրան, մինչև Պարսից ծոց ու Հնդկական Օվկիանոս, մինչև Չինաստան ու Հնդկաստան, ինչպես նաև Կասպից ծով՝ դեպի Ռուսաստանի միջին մասը: Մայրուղիների և գեր արագնընթաց  գնացքի (250-400կմ/ժ արագությամբ) ճանապարհային ցանց: Սա նոր հազարամյակի ծրագիրն է, որի համար կա պայքար: Ամերիկյան բանկային կայսրությունները Ռոկֆելլերի կլանի գլխավորությամբ պայքարում են իրենց գերակայության համար: ԱՄՆ-ն ահռելի խնդիր լուծեց: Տեսաբան-ստրատեգ Զ. Բրզեզինսկու՝ «Ամերիկա գումարած Ֆունդամենտալ մուսուլմանական երկրներ՝ հավասար է համաշխարհային տիրապետություն» ծրագրի առաջին և երկրորդ փուլերն իրագործվեցին՝ Աֆղվանստանի ու Իրաքի գրավումով, արաբական գարուններով ու Իրանի հետ բարեկամության հաստատումով: Համարյա բոլոր միջանցքային գոտիներն անցան ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Սակայն, Իրաքում և Սիրիայում չստացվեց: Պայքարը Եվրոպական բանկային կլանի ու ամերիկյան բանկային կլանի միջև ակնհայտ է: Ուրբաթ 13 ամսաթիվը ամենասիմվոլիկ վատ նշանն է ամերիկյան տրադիցիաներում: Մի քանի օր առաջ Հունիսի 13-ին՝ Ուրբաթ օրը՝ թռիչքի ժամանակ, իր սեփական ինքնաթիռի պայթյունի պատճառով մեռավ Ռիչարդ Ռոկֆելլերը՝ 99 ամյա Դեյվիդ Ռոկֆելլերի տղան, որն իրականում այդ բանկային կայսրության այսօրվա գլուխն էր համարվում: Կան տասնյակ սպանություններ երկու կլաններից էլ: Մյուս կողմից կա ԱՄՆ-ի ռազմական բարձրագույն էլիտան, որի ձեռքին է գերկենտրոնացած ուժային ամենաբարձր տեխնիկական միավորները: Կա Չինաստանի խաղի մեջ մտնելու հանգամանքը: Կա դոլարի արժեզրկման և համաշխարհային դրամային շրջանառության համակարգի փլուզման ու քաոսի հասնելու բացահայտ ու լուրջ վտանգը: Ահա այս աշխարհաքաղաքական համայնապատկերի կողքին, եթե դնեք Հայաստանյան օլիգարխ ապեռոբուլեների մակարդակն ու Տիգրան Սարգսյանին ԱՄՆ դեսպան ուղարկու փաստը, որի մասին ինչպես իրենցից մեկն արտահայտվեց՝ «… Յանկիներին Տիգրանչիկը թող հասկըցնի, որ ապե մեզ լավ աչքով նայեք  էլիի…»: Մնացածն արդեն պարզ է, չէ՞:  

Հարց. Համաշխարհային այդ համապատկերում Հայաստանի դերը ո՞րն է:

Հայաստանի ՏԱՐԱԾՔԻ դերը մեծ է, շատ մեծ: «Երկաթյա մետաքսի ճանապարհն» անցնելու է Երևանով: Վեջերս Սիաթըլ քաղաքում մի հանդիպման ժամանակ ընդգծվեց Հայաստանի կարևորության հարցը և հրահրվող հնարավոր պատերազմի հավանականության հարցը Ադրբեջանի հետ: Արցախյան կախյալ հարցը Ռուսաստանի փայլուն խաղն էր: Արցախի հարցով Ռուսաստանը արդեն 20 տարի է Կովկասում երկու հանրապետություն է իր վերահսկողության տակ պահում: Արևմուտքին դա ձեռք չի տալիս: Արևմուտքը 1999-ին՝ մինչև Հոկտեմբեր 27-ը, և 2002-ին՝ Քի Վեստյան գագաթաժողովում (Քոչարյան-Ալիև հանդիպում), փորձեց լուծել այս հարցը, սակայն արևմուտքին չհաջողվեց Ռուսական խաղաթուղթը չեզոքացնել: Հիմա, բայց սա  չի նշանակում, որ Քեռի Սեմի ծրագիրը կամ նրա կողմից հովանավորած հայ-թուրքական  արձանագրությունների տխմար քաղաքականությունը մեզ կարկանդակ էր նվիրելու: Ցավն այն է, որ մենք մեր խաղը՝ մե՛ր ծրագիրը չունենք, որը սկսվում է ներքին քաղաքականությամբ՝ երկիրը կազմակերպված երկիր սարքելով: Իսկ ուրիշի սարքած խաղի մեջ վերտուոզ խաղացող լինելու դեպքում էլ՝ կանխավ պարտված ես, քանի որ դա օտարի՛ խաղն է: Այսքանը:

Հարց. Հայաստանում հեղափոխություն հնարավո՞ր է իրականացնել ներքևից, ներսից:

Նախ նման հեղափոխության համար անհրաժեշտ է միտք, ծրագրավորող գլուխ՝ մահապարտ մտավորականների դաս, որը բացակայում է: Երկրորդ, Հայաստանում, որը պատերազմական դրության մեջ է նման հեղափոխությունը վտանգավոր է, երրորդ՝ Հայաստանում ներքևից  հեղափոխություն չի եղել 1700 տարի: Կրոնական՝ ոչ ազգային  գաղափարաբանությամբ կռտած հեզ ու հլու եզը հեղափոխություն ո՞նց կանի: Նա վաղուց վերահսկվող ընտանի կենդանի է:

Բայց… հայ տեսակը իր բնազանցական շերտերի խորությամբ ու իր ֆենոմենալ եզակի կարողությամբ՝ ունի ներքին պոտենցյալ հնարարավորություններ, որոնք ի հայտ են գալիս կրիտիկական՝ ճակատագրական պահերին: Այն, ինչ թվում է անհնարին՝ հնարավոր է մեզ համար: Հայ տեսակի մոտ՝ նրա հավաքական անգիտակցականի ներքին խորը շերտերում կա անկանխատեսելին: Եվ ես ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ, որ լինելու է նոր վերածնունդ: 

Ստորև տես՝ «Երկաթյա մետաքսի ճանապարհի» քարտեզը:

 

 

 

 

 

Ազատությունը երբեք չի նվիրաբերվում, այն նվաճվում է. Տասնյոթ հարց և բազմաթիվ բացահայտումներ...

var addthis_config = {“data_track_addressbar”: true};