Սարգսյանը խախտել է յուրաքանչյուր հայի ազատ ապրելու իրավունքը

4

Նորություն ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս ընդգծեմ, որ դեկտեմբերի 2-ն արդեն երրորդ ու չորրորդ անգամ տապալման ու կեղեքման օր է դառնում հայի համար: Երեկ Վլադիմիր Պուտինի այցով Հայաստանն  անժամկետ զրկվեց իր ինքնիշխանությունից, զրկվեց պետականությունից, զրկվեց սարերի հետևում չգտնվող ծանր իրավիճակում իր ժողովրդի տարրական խնդիրները լուծելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը Հայաստանն այս անգամ իրավամբ հանձնեց Պուտինին: Բայց ցավալին այն էր, որ Սարգսյանն այնքան ուրախ էր, այնքան ոգևորված, երբեմն մտածում ես այս մարդը հայ է, թե՞ ոչ, մտածել գիտի, թե՞…: Սրանք պրիմիտիվ հարցեր են, որոնց պատասխանները Սարգսյանն իր խամաճիկների հետ այդպես էլ չկամեցավ ստանալ: Սարգսյանը 12 կետանոց հարված հասցրեց Հայատանին, որը 12 անգամ էլ նախագահ դառնալով հետևանքները չի կարող մաքրել:

Առաջին կետը վերաբերվում էր ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության խորացմանը: Հայաստանն այլևս տնտեսություն չունի պրն Սարգսյան քո ու մյուս Սարգսյանի թեթև ձեռքով, ինչ խորացման մասին է խոսքը: Երևի քո ու մի քանիսի մենաշնորհային բիզնեսների մասին է խոսքը: Խոսվում է գազի ու նավթամթերքների, զենքի, չմշակված ալմաստի վաճառքի հետ կապված գնային  նոր համակարգերի մասին, «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին «Գազպրոմ»-ին, կրթության ոլորտում Ռուսաստանի արմատականացմանը: Մի խոսքով համաձայնագրերի մի շարք, որոնք Հայաստանի համար դժոխքի դռան պես մի բան են: Իսկ Սերժ Սարգսյանը շատ գոհ է: Որովհետև եթե չկա դժգոհելու տեղ, ստիպված պետք է գոհ լինի կամ գոնե ցույց տա, որ գոհ է:

Սարգսյանն այնքան գոհ է իր ստեղծած «միլիցայական» համակարգից, որ գիտի՝ ում հետ ինչ էլ անի, միևնույն է, իր դարպասները պաշտպանված են, գիտի, որ իր ստրուկ ոստիկանիկները պատրաստ են բոլորին հրմշտել, ծեծել, քաշքշել, ոտնատակ անել, 500-ի դեմ 2000-ով դուրս գալ, մարդկանց առևանգել ու կեղծ զեկույցներ կազմել, որ տերը չնեղվի: Սարգսյանը գիտի այս ամենը… Գիտի, որ Հայաստանում ատոմակայանի վաճառքից, «Հայռուսգազարդի» վաճառքից հետո ինչ է սպասվելու: Գիտի, որ պատերազմական գոտի ենք, գիտի, որ Արցախի հարցը իր ու իր ընկերների շնորհիվ լուծված չէ, որ պատերազմը սարերի ետևում չէ: Պրն Սարգսյան ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ես այս ժողովրդին պահելու ևս մի 20-30 տարի առանց գազ, ջուր, էլեկտրաէներգիա, Մեծամորի ատոմակայանի ժամկետներին բան չի մնացել, իսկ նոր ատոմակայանի կառուցման համար միայն քարն են դրել: Ի՞նչ ենք անելու: Կարևորը Ռուսաստանի շահերն ամբոջությամբ պաշտպանված ու ապահովագրված լինեն, կարևորը Պուտինը Կովկասում մնա ու Եվրոպայի հետ մենամարտում հաղթող դուրս գա, մնացյալը անկարևոր է, հայ ազգ, երկիր, Հայաստան, պետություն, դրանք սուտ բաներ են: Սարգսյանը ի սկզբանե գիտեր, թե ինչից է պետք խուսափել, այո՛ «ինքնիշխան ու ազատ Հայաստան» տերմիներիից: Դրանք վախենալու բառեր չեն պրն Սարգսյան, դրանք սահմանադրորեն ամրագրված գաղափարներ են, որոնք պետք է զգալ ներսում, ինչը, ցավոք, դուք չեք զգում:  Սարգսյանը վախենում է իրականությունից, չի ուզում տեսնել, թե ինչ է անում իր ճղճիմ շրջապատի հետ, չի տեսնում, որ իր հաճույքների համար այս մի կտոր հողը վաճառում է առանց ասելու, թե ինչու, ավելի շուտ առանց որևէ իրավունքի է վաճառում: Կարող ենք բարձրաձայնել՝ Սարգսյանը խախտել է յուրաքանչյուր հայի ազատ ապրելու իրավունքը, դա աշխարհի բոլոր սահմանադրություններում ու կոնվենցիաներում քրեորեն պատժելի հանցանք է, Սարգսյանը կործանել է հայ մարդու ապագան և չթվա, թե խոսքը Եվրոպայի հետ չասոցացվելու մասին է, ամենևին, Եվրոպան սրա նման կամ ավելի վատ պայմաններ էր մեր առջև դնելու, խոսքը Հայաստան երևույթը աճուրդի հանելու մասին է:

Այնքան անամոթ են, որ ամբողջ աշխարհը խոսում է, որ օ՜ Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը կնվազեցնի, իսկ սրանք նույնիսկ չեն էլ հակաճառում, թոզ փչելով չէ, որքան կարող եք ինքներդ ձեզ խաբել ու հաջորդ օրը ժողովրդի շրջանում դեռևս չնստած ինֆորմացիան մաքրելու համար Սարգսյանի նաժիշը հայտարարում է, որ եթե չլինեին երեկվա պայմանավորվածությունները, ապա գազի գինը հերթական անգամ կվերանայվեր, ի՞նչ պայմանավորվածություն, երեկ գազի գնի նվազման մասին էիք պայմանավորվում, ինչպիսի ամոթ: Հաջորդ զավեշտը նախագահական խորհուրդ ստեղծելն էր: Այսինքն՝ բոլոր հարցրերն արդեն բացեիբաց են որոշվելու ՌԴ-ի կողմից, այսպիսով Սարգսյանը նույնիսկ նահանգապետ էլ չէ, գյուղապետի պաշտոնն ավելի է սազում տվյալ պարագայում:

Ցավոք, դեռ մարդիկ կան Պուտինին իրենց պապան են համարում: Ժողովո՛ւրդ ուշքի եկեք, պապան ձեր հայրն է, Պուտինը թշնամուց զատ այլ բան չի կարող լինել, Պուտինի բերած զենքն ու ռազմակայանը կապ չունեն մեզ հետ, դրանք զութ տարածաշրջանում նրա ոտքերի պնդացման և ամրանալու միջոց են և Եվրոպայի աչքին փուշ, ոչինչ ավելին: Իսկ երեկ, իրոք, պետք էր պայքարել այդ երիտասարդների հետ, նրանց մեջ կային ազնիվներ, պետք է բոլորը դուրս գային, պետք էր կոտրել ոստիկանական այս գեստապո համակարգի բարիկադները և իրավամբ թույլ չտալ, որ Պուտինը նույնիսկ հասներ Բաղրամյան, էլ ուր մնաց 26: Պայքարողները պայքարեցին… արդյունքները կրկին անկարևոր են տվյալ պարագայում…

Հ.Գ. Այս ոստիկանական համակարգը ստեղծել են հային ստորացնելու և կոտրելու համար՝ իմանալով, թե ուր է տանում այս իշխանությունը մեր երկիրը: Վախենալ պետք չէ նրանցից, սրանք հենց դրան էլ փորձում են հասնել…

 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};