Մարդն իր գլուխը չի կարողանում պահել, դու ասում ես հետ գցի. Արմեն Ռուստամյան

8

ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը զարմացած է մեծամասնության վրա, որ կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման հետաձգմանը դեմ են:  «Իշխանությունը չի ուզում լսել ընդդիմությանը, հասարակությանը, անցկացնել հանրաքվե, բացահայտել հասարակության կարծիքը: Բա էլ ե՞րբ պիտի Կառավարությունը լսի հասարակության կարծիքը, եթե ոչ այս կարևոր հարցերում»,- ասաց Ռուսատմյանը: 

ԱԺ պատգամավորը նաև ավելացրեց. «Մարդն իր գլուխը չի կարողանում պահել, դու ասում ես հետ գցի, որտեղի՞ց, տվե՞լ ես դու իրեն էդ հնարավորությունը: Հա, Ֆրանսիայում էդ հնարավորությունը կա, բայց հայկական իրականության մեջ չի կարելի խոսել այդ մասին: Սա արժեհամակարգի փլուզում է, մեր ավանդական՝ պապերի արժեհամակարգի, սերունդների համերաշխության խախտում է, հիմա մենք դրանից հրաժարվում ենք, սերունդների մեջ պառակտում ենք մտցնում, հայրեր-որդիների խնդիր առաջացնում, ընդ որում՝ Սահմանադրության կոպիտ խախտմամբ: Չափահաս մարդիկ պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ ծնողների նկատմամբ: Ստեղծում ենք սոցիրավունքների նվազեցման նախադեպ: Այստեղ նվազագույն ստաժը հինգից դարձրինք տասը, ի՞նչ իրավունքով»:

 

«Հարգելի իշխանություններ, եկեք նստենք, էս խնդիրները քննարկենք, և էն ժողովրդին, որը պիտի էս ամեն ինչը իր ուսերի վրա կրի, հարց տանք՝ ուզու՞մ է: Դուք ավելի կամրագրեք, որ այս իշխանությունները կապ չունեն ժողովրդի հետ»,-եզրափակեց նա։ 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};