ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն ստորագրել են մայիսին։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին։
Անհրաժեշտ 226 ձայնի պարագայում կողմ է քվեարկել 441 պատգամավոր, դեմ չի գրանցվել, ձեռնպահ՝ մեկը։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ամրագրում է Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրացման հաջորդ փուլին անցնելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում։
Այդպիսով՝ ավարտվում է ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













