Որոտանի գործարքի նոր պայմանագրին կառավարությունը հավանություն տվեց

12

ՀՀ կառավարությունը որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարեց 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ: 

Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց բարեփոխված և կողմերի միջև իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրին:

Նոր որոշմամբ լիազորություն տրվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված պայմանագրերը և դրանց վերաբերվող բոլոր լրացուցիչ համաձայնագրերն ու փաստաթղթերը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունները, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ: Դրա արդյունքում կողմերը որոշում են կայացրել պայմանագրում կատարել փոփոխություններ և վերաձևակերպել որոշ դրույթներ:

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների hամալիրի» գնորդն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» փակ բաժնետիրական ընկերությունն է:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};