Նոր կառուցվող ատոմակայանը հետաքրքրում է ներդրողներին

10

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը <> լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, գազի գնի սակագնի և նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Հայաստանը դեռևս համաձայնության չեն եկել գազի սակագնի վերաբերյալ: Մասնավորապես, Ռուսաստանը առաջարկում է գազի գինը 1000 խ/մ համար դարձնել 330 դոլար: Սարգսյանը նշել է. <>: Վարչապետի խոսքով բանակցային գործընթացից հետո նոր ամեն ինչ պարզ կլինի: Սարգսյանը գազի սակագնի հետ կապված ասել է. <>: Իսկ թե արդյոք Հայստանի ներքին շուկայում գազի սակագինը այնուամենայնիվ թանկանալու է, թե ոչ, վարչապետը պատասխանել է. <>: Իսկ բանակցությունները կառուցողակա՞ն են: Վարչապետը պատասխանել է՝ ինչպես միշտ: Վարչապետը խոսել է նաև Հայաստանի նոր ատոմակայանի շինարարության մասին՝ ընդգծելով. «Չի բացառվում, որ մենք վերանայենք մեր մասնակցության տոկոսը և ներգրավենք մասնավոր ներդրողների։ Ամեն դեպքում, մեր ռուս գործընկերները պատրաստ են քննարկել նաև այդ տարբերակը, որովհետև մենք խոշոր ներդրողների կողմից հետաքրքիր առաջարկներ ենք ստացել, որոնք իրենց կապիտալի ներդրման ոլորտ են փնտրում։ Այնպես որ, այդ տարբերակը մենք չենք բացառում։ Ինչպես նաև չենք բացառում վարկային միջոցների ներգրավման հնարավորությունը»,- ասել է ՀՀ վարչապետը։

var addthis_config = {“data_track_addressbar”: true};