Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան հուլիսի 19-ին

10

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թվականի հուլիսի 19-ին: Որոշումը կայացվել է մարտի 29-ին Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում: Նախորդ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կայացել էին 2007թվականի հուլիսի 19-ին: Դրանց արդյունքում նախագահ էր դարձել Բակո Սահակյանը: