Նալբանդյանը կմեկնի ԱՄՆ

8

Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում: Կալիֆորնիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև համայնքային կառույցների ղեկավարների հետ: Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: