Միհրի պաշտամունքի և քրիստոնեության ընդհանություններն ու տարբերությունները

33

Ինչպես հայտնի է բոլորին, Քրիստոնեությունը, մուտք գործելով Հայաստան, իրեն վերագրեց հայոց հնագույն պաշտամունքից շատ տարրեր, իհարկե. այն հարմարեցնելով իր գաղափարախոսությանը և փոխելով դրանց իմաստը: Ահա ստորև կներկայացնենք, թե քրիստոնեությունը Միհրի պաշտամունքից ինչ տարրեր է վերցրել և ինչպես է այն փոխակերպել, ինչպես նաև այս երկու պաշտամունքների ընդհանրություններն ու տարբերությունները ցույց կտանք:

Ըստ այդմ՝ Միհրը ծնվեց քարայրում: Քրիստոսը ծնվեց մսուրում: Միհրին ծնվելուց հետո այցելեցին հոտաղները: Քրիստոսին՝ այցելեցին մոգերը: Միհրը ծնվեց դեկտեմբերի 25-ին: Քրիստոսը ծնվեց դեկտեմբերի 25-ին: Միհրը լույսի և բարության մարմնացում էր: Քրիստոսը բարիության մարմնացում էր: Միհրը դարբին էր, իսկ Քրիստոսը՝ հյուսն: Միհրն ուներ 12 կարգի աշակերտ: Քրիստոսը ևս ուներ 12 աշակերտ: Միհրը ճաշակեց վերջին ընթրիքը: Քրիստոսը ևս ունեցավ վերջին ընթրիք: Միհրը գարնանը հառնեց երկինք: Քրիստոսը գարնանը հարություն առավ (զատիկ): Միհրի պաշտամունքում պետք է մկրտվեին: Քրիստոնյա դառնալու համար հարկավոր է մկրտվել: Մեհյանում անշեջ կրակ էր վառվում: Եկեղեցում մոմ են վառում: Միհրը մեսիա էր դատարանի օրը մեր լավ ու վատ գործերի դատավորը: Քրիստոսը նույնպես: Միհրի հոգևորականությունը 7 կարգ ուներ: Քրիստոնեական եկեղեցու հոգևորականությունը բաժանված է 7 կարգի: Միհրի հոգևոր վեհագույն կարգը կոչվում էր պապ: Քրիստոնեական հոգևոր վեհագույն կարգը կոչվում է պապ (կաթողիկոս):

Իհարկե, ընդօրինակումների ցանկը մեծ է, սակայն բավարարվենք այսքանով և ներկայացնենք այս երկու պաշտամունքների միջև եղած գաղափարաբանական տարբերությունները, որոնք ճակատագրական եղան մեզ համար:

Միհրը պատգամում է՝ պահիր ու պաշտպանիր ունեցվածքդ, տունդ, տեղդ, հողդ ու երկիրդ: Խրախուսում է թշնամուն հարվածել ու ոչնչացնել: Լինել հաստատակամ ռազմի դաշտում, սրածայր նիզակով և հեռահար նետերով զինված՝ որպես ճարպիկ ու փորձված հերոս ու անպարտ ռազմիկ, խիզախորեն թշնամու շարքերը ջարդել  ու գլխատել թշնամիներին:

Ըստ վկայաբանության՝ Քրիստոսը խրախուսում է՝ սիրիր թշնամուդ, եթե շապիկդ առնում են քեզնից, բաճկոնդ էլ տուր, ձեզ լլկողին ու հալածողին բարություն արեք. «Մի կալ հակառակ չարին, եթե ոք ածիցէ  ապտակ յաջ ծնոտ քո, դարձո նմա և զմեւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո՝ թող ի նա ևս զբաճկոն քո»:

Մեկը պատվավոր ու ազատ ապրելու կոչ է անում, մյուսը ստրկության:

Միհրը մինչև վերջ հաղթող ու երջանիկ աստվածություն է, իսկ Քրիստոսը տառապող, պարտվող ու մինչև հառնումը մահացող էակ է:

Հաշվի առնելով սկզբում առաջ քաշած այս երկու պաշտամունքների նմանությունները՝ ակնհայտ է դառնում է, որ Քրիստոնեությունը Միհրի պաշտամունքնի կրկնօրինակն է, բացառությամբ վերոնշյալ միտումնավոր փոփոխված գաղափարների, որոնց մեջ հրեա մարգարեների մատը խառն է:

Հատվածը վերցված է Հովիկ Ներսիսյանi աշխատությունից:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: