«Միլլիյեթ»-ի անդրադարձը Քոբանիում 1915թ-ին տեղի ունեցած դեպքերին

30

«Միլլիյեթ» թերթն անդրադարձել է Քոբանիում 1915 թվին տեղի ունեցած դեպքերին: Հեղինակը գրում է, որ 100 տարի առաջ Քոբանի կոչվող վայր գոյություն չուներ, և որ  սկզբում այնտեղ Արաբ Փունար կոչվող փոքրիկ մի գյուղ է եղել:

«Բեռլին-Բաղդադ ցամաքային ճանապարհն Օսմանյան կայսրության վերջին տարիների ամենակարևոր քաղաքական և տնտեսական նախագիծն էր: 

1912թ.-ն է…Ուրֆան հայերով և արաբներով բնակեցված մեծ բնակավայր է, իսկ Արաբ Փունարը՝ լեռան գագաթին գտնվող մի կայարան:

Գյուղը պատմության թատերաբեմում հայտնվեց 1915թ.-ի հայերի ցեղասպանության ընթացքում:

Արաբ Փունարը ինչպես և Դեր Զորը եղել են հայերի ճամբարներ ցեղասպանվող հայերի համար: Ավելի ճիշտ` մահացու ճամբարներ, քանզի այնտեղ ողջ մնալը գրեթե անհնար էր:

Հայկական արմատներով ֆրանսիացի պատմաբան Ռայմոն Գևորգյանն իր գրքում նշում է, որ 1915թ.-ին Արաբ Փունարի ճամբարում տեղավորված 15 հազար հայերից վարակիչ հիվանդությունների պատճառով օրական 100-170-ը մահանում էին: Կարապետ Գափիջյանն էլ նշում է, որ ճամբարում 6 շաբաթում 4.000 մարդ է մահացել:

Հայերն այդ կայարան էին ուղարկվում մահանալու համար…

1915թ.-ին փրկված հայերն ու շրջակա գյուղերից գաղթած քրդերը կամաց-կամաց այնտեղ են հաստատվում:

Քոբանին արդեն մեկ դար է եղունգներով կառչածների, ընկած-վեր ելածների քաղաքն է: Երևի դրա համար էլ դեռ դիմանում է…»: