Միայն չափորոշիչները բավարար չեն միասնական արժույթ ստեղծելու համար. Տ. Վալովայա

12

Միայն մակրոտնտեսական կայունության չափորոշիչները եվրասիական ապագա արժույթի համար բավարար չեն։ Երևանում հայտարարել է Միասնական տնտեսական հանձնաժողովի հիմնական ուղղություններով ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» խորագրով քննարկման ժամանակ։

«Միայն չափորոշիչներն անբավարար են, պետք է ավելին անել։ Ի դեպ, մեր պայմանագրում կան չափորոշիչներ, որոնք նման են Մաաստրիխտին։ Բայց կարծում եմ՝ միասնական արժույթի մասին իրական քննարկման համար ավելին պիտի անենք»,- ասել է Վալովայան։

var addthis_config = {“data_track_addressbar”: true};