Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով ՌԴ-ն 270 մլն դոլարի վարկ կտրամադրի

10

ՌԴ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 25-ին քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով Հայաստանին 270 մլն դոլարի վարկ տրամադրելու հարցը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսկ դեկտեմբերի 20-ին ՌԴ-ն և Հայաստանը համաձայնագիր էին կնքել էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացնի ռուսական կողմը: Վարկը կտրվի 15 տարով:

Ռեակտորի շահագործման նորմատիվ ժամկետը  ավարտվում է 2016-ի սեպտեմբերին: Շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ որոշումը ՀՀ իշխանությունները կայացրել էին  2014թ. մարտին: Շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համատեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս  2013թ.:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};