Մարտից ևս 4 ամսով Արցախի յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 68 000 դրամ աջակցություն

15

Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։ Աջակցության տրամադրման կարգը կառավարությունը պատրաստվում է ընդունել գրավոր ընթացակարգով:

Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց,  որ Արցախի քաղաքացիներին աջակցելու համար մի շարք միջինացումներ են իրականացվել․

«Արդեն 15 մլրդ դրամից ավել աջակցություն է տրամադրված 100 000-ից ավելի քաղաքացիների։ Առաջարկվում է մարտ ամսից ևս 4 ամսով Արցախի քաղաքացիներին յուրաքանչյուր անձի հաշվով տրամադրել 68 000 դրամ դրամական աջակցություն՝ բացառությամբ արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձանց»,-ասաց նա՝ ներկայացնելով նաև սահմանափակման հիմնավորումը․

«Սա պայմանավորված է նրանով, որ բացի ուղիղ ֆինանսական միջոցառումներից՝ աշխատանքի խրախուսման մի շարք միջոցառումներ ենք անում Արցախի մեր գործընկերների հետ։ Մասնավորապես, այն անձինք, որոնք ժամանակավորապես գտնվում են ՀՀ-ում, զբաղվածության կարճաժամկետ ծրագրերին են մասնակցում, իսկ Արցախում 2021-ի հունվարից 6 ամիս ժամկետով մի շարք ընկերությունների մասով եկամտային հարկի ամբողջական վերադարձ է նախատեսվում»,-նշեց նա։