Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ժխտում է Հայոց ցեղասպանությունը

8

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցը` ժխտելով, որ 1915թվին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրագործվել է ցեղասպանություն, ինչպես նաև հայտարարել է. «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն չէ»: Տեղեկացնում է Reauters-ը:

Դատարանը, որ 47 ազգերի ստիպում է հետևել  Եվրոպայի մարդու իրավունքների կոնվեցիային, ասում է, որ Շվեյցարիայի օրենքն ընդդեմ Հայոց Ցեղասպանության ժխտման, խախտում է մարդու խոսքի և ազատ արտահայտվելու իրավունքը:

Նշվում է նաև, որ այս կանոնակարգը իր հետևանքներն է ունեցել նաև Ֆրանսիայում, որը ցանկանում էր Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել: 

Հիշեցնենք, որ Շվեցարական դատարանը թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին դատել էր 2008 թվականին 3 ամսով, ինչից հետո որոշումը փոխել էր և կալանքը փոխարինել վարչական տուգանքով, 2007թ-ին Շվեյցարիայում կայացած իր ելույթի ընթացքում՝ Հայոց Ցեղասպանությունը  որպես «միջազգային սուտ» որակելու համար

Եվրոպական դատարանը իր որոշման մեջ գրում է. «Թուրքիան ընդունում է, որ 1915 թ-ի սկզբներին պարտիզանական կռիվների ընթացքում զոհվել են հայեր, բայց դատարանը ժխտում է, որ ցեղասպանվածների թիվն անցնում է 1.5 մլն-ը, և որ իրագործվել է Ցեղասպանություն,- հավելելով,- ցեղասպանությունը մի տերմին է, որը շատ է օգտագործվում Արևմուտքի պատմաբանների և  խորհրդարանների կողմից, բայց Ցեղասպանությունը խիստ նեղ իրավական եզրույթ է, որը դժվար է ապացուցելը»:

Դատարանն ասես իր որոշումը մեղմացնելու համար գրել է. «Փերինչեքը  պարզապես պատմական, իրավական և քաղաքական բնույթի ելույթ է ունեցել բանավեճի ընթացքում»:

Նշենք, որ դատարանը նաև համեմատականներ է անցկացրել Հայոց Ցեղասպանության և Հրեաների Հոլոքոսթի միջև՝ գալով այն եզրահանգման, որ սրանք լրիվ տարբեր երևույթներ են:

Վերջում ասվում է, որ Շվեյցարիան կարող է 3 ամսվա ընթացքում դատարանի վճիռը բողոքարկել: