ՀՀ-ի և և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջև 25 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր է կնքվել

6

Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիր է կնքվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ  արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ Վիեննայում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել մինչ այսօր զարգացած համագործակցության կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել էլ ավելի խորացնել և ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ կապերը:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:

Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի Հանրապետության 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};