ՀԷՑ-ը վաճառում են օֆշորում գրանցված ընկերության

9

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայկական էլեկտրական ցանցերը վաճառելու նախագիծը: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրության մասին:

Որոշման նախագիծը ներկայացնելիս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ հաշվի առնելով ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» հայտը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀԷՑ-ի բաժնետոմսերն օտարելու մտադրության մասին, հանձնարարվում է էներգետկիայի և բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել ներկայացրած օտարման փաստաթղթերը:

Նախարարը երեք օր ժամանակ խնդրեց՝ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հաստատում են որոշումը ու երեք օր ժամանակ տալիս:

Նշենք, որ համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝  «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է օֆշորային գոտի համարվող Կիպրոսում: 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};