«ՀայՌուսգազարդը» շրջանցեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին». 1000 խոշոր հարկատուները

25

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը 2012թ. առաջին ինը ամիսների համար: Խոշորագույն հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը», որը վճարել է 22.6 մլրդ դրամի հարկ։ Անցած տարվա համեմատությամբ այս ընկերությունը վճարել է 42.3%-ով ավելի շատ հարկեր։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հայտնվել է 2-րդ հորիզոնականում՝ չնայած նրան, որ անցած տարի ինքն էր գլխավորում աղյուսակը։ Մեկ տարվա ընթացքում այս ընկերության վճարած հարկերը նվազել են 27.2%-ով՝ կազմելով 16.4 մլրդ դրամ: 3-րդ հորիզոնականում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն» է՝ 13.5 մլրդ դրամ ցուցանիշով։ 4-րդ հորիզոնականում «Ղ Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «Վիվա Սել-ՄՏՍ») ընկերությունն է՝ 13.3 մլրդ դրամ ցուցանիշով։ «Արմենտել» ընկերությունը՝ 9.6 մլրդ դրամով փակում է առաջատար հնգյակը: Նշենք, որ հարկատուների ցանկում կան ընկերություններ, որոնք հարկերի վճարման առումով թռիչքային աճ են արձանագրել, դրանցից մեկը ՍԱՄ ՍԵՐ ԳՐՈՒՊՆ է, որն իր գործունեությունը սկսել է 2009 թվից և հայտնի է գոմեշի ներկրման գործով: Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած անցած ինը ամիսների ընթացքում վճարել են 394.9 մլրդ դրամի հարկ, ինչը 42.1 մլրդ դրամով կամ 11.9%-ով ավելի է, քան 2011թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարածը: Ընդ որում, այդ 42.1 մլրդ-ից 30.2 մլրդ-ը բաժին է ընկնում 100 խոշոր հարկատուներին, որոնց վճարած հարկերի աճը տարեկան կտրվածքով կազմել է 13.8%

var addthis_config = {“data_track_addressbar”: true};