Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

16

Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ևս զետեղվեցին ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցիում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ: Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում: Հայկական համայնքների առանձին ղեկավարներ տեղական մամուլում հանդես են եկել Հայոց ցեղասպանությանն առնչվող հրապարակումներով: