Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շուրջ խոսել են ամերիկացի և թուրք պաշտոնյաները

9

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Շահինն այսօր հանդիպել են փակ դռների հետևում` քննարկելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հինգշաբթի օրը ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևի հարցը: Տեղեկացնում է Hurriyet-ը: 

Ամերիկացի դեսպանը հանդիպումից հայտարարել է. «Լավ զրույց էր»,- հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել: